Հայտերը փակված են
RU
1
Աշխատանքների ընդունում՝ 31.03–20.04 2025թ
Բաց քվեարկություն՝ 21.04–04.05 2025թ
2
Հաղթողների հայտարարում՝ 06.05 2025թ
3
Ձեր դիզայնը կարող է արտացոլել՝
Մրցույթի թեման է տպագրություններ բացիկների և շապիկների համար
ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
MADE BY ARMENIA-ն՝ հայկական բրենդների խոշորագույն հանրախանութը, հայկական բրենդների աջակցման և Հայաստանի ժամանակակից մշակույթի զարգացման նախաձեռնության շրջանակներում հայտարարվում է առաջին ստեղծագործական մրցույթը. Ստեղծեք ձեր սեփական բրենդը

Մենք փնտրում ենք տաղանդավոր դիզայներների, որոնց աշխատանքները կնպաստեն հայկական մշակույթի միջազգային ճանաչմանը: Առաջին մրցույթը նվիրված է շապիկների և բացիկների համար յուրահատուկ տպագրությունների ստեղծմանը:

Ձեր դիզայնը կտեսնեն հազարավոր զբոսաշրջիկներ աշխարհի բոլոր ծայրերից և տեղացի բնակիչներ Երևանի սրտում՝ Հայաստանի տեղական բրենդների խոշորագույն հանրախանութում: Սա ձեր հնարավորությունն է՝ ներդրում ունենալու հայկական մշակույթի ժամանակակից մեկնաբանության մեջ և այն ներկայացնելու միջազգային լսարանին:
  • Հայաստանի հարուստ պատմությունը
  • Երկրի ժամանակակից կերպարը
  • Մինիմալիստական լուծումներ
  • Կամ ցանկացած այլ ստեղծագործական գաղափարներ՝ առանց որևէ սահմանափակման:
ՄՐՑԱՆԱԿ
Երեք հաղթողները կստանան բացառիկ հնարավորություններ՝
  • Ձեր դիզայնի ֆինանսավորում և պրոֆեսիոնալ վերարտադրում շապիկների և բացիկների վրա
  • Արտադրանքի ներկայացում զբոսաշրջիկներին և տեղացիներին Հայաստանի տեղական բրենդների խոշորագույն հանրախանութում
  • Առցանց վաճառքի խթանում
  • Արտադրանքի վաճառքից ստացված շահույթի 30%-ը
ԻՆՉՊԵ՞Ս ՄԱՍՆԱԿՑԵԼ
2
1
3
Ստեղծեք մեկ ունիվերսալ տպագրություն, որը լավ կերևա թե՛ բացիկների, թե՛ շապիկների վրա
Տեղադրեք տպագրությունը շապիկների և բացիկների մոկապների վրա: Տեղադրեք մոկապները մեկ նկարի վրա 1080 x 1350 px
Լրացրեք մասնակցի ձևաթուղթը և ներբեռնեք ձեր աշխատանքը կայքում
Կիսվեք ձեր աշխատանքով սոցիալական ցանցերում և նշեք մեր էջը @madebyarmenia.am
4
Աշխատանքներին ներկայացվող պահանջներ
  • Ֆայլի ֆորմատը՝ 1080 x 1350 JPG կամ PNG
  • Որակը՝ բավարար էկրանին դիտելու համար
  • Դիզայնը պետք է լինի օրիգինալ՝ հատուկ մրցույթի համար ստեղծված
  • Մեկ մասնակիցը կարող է ներկայացնել միայն մեկ աշխատանք
Մրցույթի ամփոփում
  • 2 հաղթող կընտրվեն բաց առցանց քվեարկության արդյունքներով
  • 1 հաղթող կընտրվի MADE BY ARMENIA-ի թիմի կողմից
  • Մրցույթին մասնակցությունն անվճար է։
  • Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։
  • Հաղթող մասնակիցները պետք է պատրաստ լինեն կնքել համագործակցության պայմանագիր։
  • Մրցույթին աշխատանք ներկայացնելով դուք տալիս եք Ձեր համաձայնությունը մրցույթի կանոններին և հաստատում, որ ունեք դիզայնի տարրերի օգտագործման հեղինակային իրավունք: Կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում մասնակցի կողմից երրորդ անձանց հեղինակային և հարակից իրավունքների խախտման համար։
ԿԱՐԵՎՈՐ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐ
Բովանդակության սահմանափակումներ.
Ազատություն տվե’ք ձեր երևակայությանը և ստեղծեք դիզայն, որը կդառնա Հայաստանի ժամանակակից/առդի մշակույթի մի մասնիկը:
Արգելվում է օգտագործել
  • այլ ապրանքանիշներ, լոգոներ ու բրենդներ
  • օգտագործել կադրեր ֆիլմերից, սերիալներից կամ հեղինակային իրավունքով պաշտպանված պատկերներ
  • հայտնի մարդկանց պատկերներ առանց նրանց գրավոր թույլտվության
  • վիրավորական, անպարկեշտ կամ սադրիչ պատկերները
  • օգտագործել դիզայնի տարրեր, որոնց հեղինակային իրավունքը պատկանում է երրորդ անձանց
  • Նախնական մոդերացիան իրականացվում է աշխատանքների հրապարակման փուլում
  • Մանրամասն ստուգվում են միայն հաղթողների աշխատանքները
  • Կանոնների խախտման դեպքում կազմակերպիչն իրավունք է վերապահում՝ առաջարկելու փոփոխություններ կատարել մասնակցի աշխատանքում
  • Հաղթողի աշխատանքում հեղինակային իրավունքի խախտում արձանագրելու դեպքում հաղթանակը շնորհվում է քվեարկության արդյունքներով հաջորդ մասնակցին
  • Մասնակիցը պատասխանատվություն է կրում հեղինակային իրավունքի պահպանման և դիզայնի բոլոր տարրերի օգտագործման օրինականության համար
Աշխատանքների ստուգում.
Բոլոր հարցերով՝ WhatsApp +37477644333
Կոնտակտներ
Երևան, Արամի փ․, 42/1
10:00–22:00

+37477644333
info@madebyarmenia.am
«ՌԵԳԻՈՆԱԼ ՔՐԱՖԹ ՓՐՈԴԱՔԹՍ» ՍՊԸ
ՀՎՀՀ 02909665